Կարինե Կարապետյանը Ռամիլ Սաֆարովի քրոջ նկատմամբ հաղթանակը նվիրել է Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի հիշատակին

Խառը մենամարտերի Հայաստանի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ Կարինե Կարապետյանը (մականունը՝ Կատոկ, որը ռուսերեն նշանակում է գլանիվ մեքենա) Թբիլիսիի միջազգային մրցաշարի շրջանակում հաղթել է ադրբեջանցի Ռենա Սաֆարովային։

Վերջինս 2004 թվականին Բուդապեշտում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քույրն է։

Կարինե Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հաղթական լուսանկարն է հրապարակել և մակագրել. «Հաղթանակս նվիրում եմ հայ սպա  Գուրգեն Արտուշի Մարգարյանի հիշատակին»։

 

Scroll Up