Սիրիայի մշակույթի նախարարությունը պատվել է Նորա Արիսյանի գործերը

Դամասկոսի Դումմար մշակութային համալիրում տեղի է ունեցել հատուկ միջոցառում, որտեղ Սիրիայի մշակույթի նախարարությունը «Լուսամուտներ» նախաձեռնության շրջանակներում պատվել է Նորա Արիսյանի գիտական և թարգմանական գործերը:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, «Լուսամուտներ» նախաձեռնության հիմնադիր Իդրիս Մուրադը ներկայացրել է Արիսյանին կատարած մեծ ներդրումը սիրիական և հայկական մշակութային ոլորտում:

Իր խոսքում Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել նման միջոցառման կազմակերպիչներին՝ անդրադառնալով սիրիական գրականության ոլորտում և Ցեղասպանության շրջանակներում իր կատարած աշխատանքներին:

Սիրիայի մշակույթի նախարարության Թարգմանության բաժնի տնօրեն Հուսամ Խադդուրը ներկայացրել է Արիսյանի թարգմանական աշխատանքը, նրա լեզվական և թարգմանական կարողությունները և բազմալեզու թարգմանություն կատարելու կարելիութունը՝ այն համարելով եզակի երևույթ, որն արժանի է մեծարանքի:

Խադդուրը նաև շեշտել է, որ Սիրիայի խորհրդարանում Արիսյանը ներկայացնում է նաև գրողների և թարգմանիչների խնդիրները:

Scroll Up