«Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով խորհրդաժողովը քննարկեց հայության ներկա հիմնահարցերը

Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքով մեկնարկեց Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով կազմակերպած մեկօրյա խորհրդաժողովը, որը նվիրված էր հայության ներկա հիմնահարցերին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Համագումարից, խորհրդաժողովին մասնակցում էին պատիրակություններ և հյուրեր Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեդիայից, Չեխիայից, Նիդերլանդներից, Հունաստանից և Հայաստանից:
Համաժողովը քննարկման նյութ դարձրեց տարբեր թեմաներ և ավարտին կյանքի կոչեց աշխատանքային խմբեր։ Համաժողովի կողմից շուտով հրապարակվելու է հայտարարություն։