Կարո Փայլանը այցելել է Վան. «Ուր ձեռքս տարա, մարդու ոսկոր դուրս եկավ»

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնել է Վան ու անձամբ ծանոթացել հայկական գերեզմանոցի տարածքումիրավիճակին, որտեղ վերջերս տեղի իշխանությունները հասարակական զուգարան էին կառուցել:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Վան այցելելուց հետո համոզվել է, որ զուգարանի կառուցման վայրում հին հայկական գերեզմանոց է եղել։ Այս մասին գրում է «Ակօսը»:
«Ուր ձեռքս տարա, մարդու ոսկոր դուրս եկավ: Ակնհայտ է, որ հասարակական զուգարանը, հանդերձարանն ու սրճարանը կառուցվել են գերեզմանների վրա: Ցավ ապրեցի, որ չկարողացանք անգամ մեր մահացածներին տեր կանգնել»,–ասել է Փայլանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Պատգամավորը նշել է նաև, որ ծնունդով Վանից հայտնի հայ գեղանկարիչ Արշիլ Գորկու թաղամասի մոտ գտնվող աղբյուրը, որը վերակառուցվել էր 2015թ., նույնպես դադարել է գործել, իսկ քաղաքապետարանը հանել է Գորկու մասին հիշատակող բացատրական պաստառը: