Իսպանիայի արքայական ընտանիքը ներկա է գտնվել հայազգի ջութակահար Արա Մալիքյանի համերգին

Նախօրեին Մայորկայում հանգստացող Իսպանիայի արքայական ընտանիքի անդամները ներկա են գտնվել հայազգի վիրտուոզ ջութակահար Արա Մալիքյանի համերգին: Արքայական ընտանիքի անդամները Արա Մալիքյանի մեծ երկրպագուներն են և 2016թ. Մադրիդում ևս ներկա են գտնվել վերջինիս համերգին:

Հայտնի վիրտուոզ ջութակահար, դիրիժոր, կոմպոզիտոր Արա Մալիքյանը «Paganini» քառյակի հիմնադիրն է: Նա դասական երաժշտության կատարման անսովոր տեխնիկա է կիրառում: Աշխարհահռչակ ջութակահարը ծնվել է 1968թ. Լիբանանում: Ծննդյան 5-ամյակի կապակցությամբ հոր նվիրած ջութակը մեկընդմիշտ փոխել է Մալիքյանի կյանքը, գրում է Ankakh.com-ը:

Scroll Up