Իրաքի հայ համայնքի աջակցությունը սահմանամերձ Խաչիկ բնակավայրին

ՀՀ սփյուռքի նախարարության «Սահմանապահ բնակավայրերի աջակցություն» ծրագրի շրջանակներում նախարարության և Իրաքի Հանրապետությունում հայ համայնքի համագործակցության արդյունքում հուլիսի 29-ին Խաչիկ բնակավայրում տեղի ունեցավ ջրազտիչ կայանի և խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Իրաքի Ազգային կենտրոնական վարչության փոխատենապետ Գևորգ Գաթոյանը, վարչության գանձապահ Վարդան Վարդանյանը, Բաղդադի Հայ երկսեռ երիտասարդաց միության ատենապետ Կարապետ Գալուստյանը, Հայ մշակութային միության փոխատենապետ Նուշիկ Մելքոնյանը, Սիլվա Մանուկյանը, Շաքե Գալուստյանը, Խաչիկ բնակավայրի ղեկավար Վարդան Ներսիսյանը, Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Բասենցյանը, բնակիչներ:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, աշխատանքերի մեկնարկը տրվել էր 2018 թվականի մարտ ամսին: Իրականացվել է ջրազտիչ ավազանի  կառուցում, 500մ խմելու ջրի խողովակի անցկացում, երեխաների համար նախատեսված ջրավազանի կառուցում, խաղահրապարակի վերանորոգում, ինչպես նաև 2500 պտղատու ծառերի տնկիների տրամադրում:

Scroll Up