Իվետա Մուկուչյանը ելույթ է ունեցել Բարսելոնայում
Հուլիսի 15-ին «Պաչա Բարսելոնայում» կայացել է երգչուհի Իվետա Մուկուչյանի համերգը, որը կազմակերպել էր Կատալոնիայի «Արարատ» ասոցիացիան:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ասոցիացիայից, Իվետան հանդիսատեսին ոգևորել ու տպավորել է հայրենասիրական երգերի իր կատարմամբ: Նրա կատարումները ոտքի են հանել ներկաներին, իսկ «Քոչարի» պարի ժամանակ՝ դահլիճում նստած հանդիսատես դժվար էր նկատել:
Համերգից հետո բոլորը տպավորված են եղել Իվետայի՝ ներկաների հետ պարզ և մտերմիկ շփումից ու կազմակերպիչների կատարած աշխատանքից: