Հայաստանի բասկետբոլի ազգային թիմը մեկնեց Բեյրութ
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմը մեկնել է Բեյրութ, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են բասկետբոլի ֆեդերացիայից, Բեյրութում հավաքականը հունիսի 21-24-ը կմասնակցի միջազգային մրցաշարի: Միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Լիբանանի, Քաթարի և Եգիպտոսի հավաքականների հետ:
Հունիսի 25-ին մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի նաև Սիրիայի հավաքականի հետ:
Հունիսի 26-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով ՝ 20:00) Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ մրցավայր են մեկնել հետևյալ խաղացողները.
1.Արագադ Աբրամյան
2. Քորի Սիլվերսթրոմ Ազադիգյան
3. Արտյոմ Թավակալյան
4. Ալբերտ Թադևոսյան
5. Տադե Կեշիշյան
6. Զաքարի Թավիթյան
7. Արման Հակոբյան
8.Միքայել Հակոբյան
9.Մեթյու Մադոյան
10.Արամ Արսլանյան
Սևակ Կետենջյանը, Ալլան Հեսսը և Տոդդ Օ՛ Բրեյնը հավաքականին կմիանան Լիբանանում, իսկ Լուկաս Ֆիշերն ու Անդրանիկ Չրաբաշը՝ հունիսի 26-ին Կոպենհագենում:
Մեր պատվիրակությունը ղեկավարում է ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը: