Լիբանանում կկայանա Հրայր Ջեպեջյանի գրքի շնորհանդեսը

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի կազմակերպմամբ հունիսի 29-ին «Ազդակ»-ի «Փյունիկ» սրահում Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահե եպիսկոպոս Փանոսյանի հովանավորությամբ տեղի կունենա դոկտոր Հրայր Ջեպեջյանի «Սփյուռքահայ կյանքեր՝ ինչպես որ տեսա» գրքի շնորհանդեսը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, գիրքը կներկայացնեն «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, Անթիլիասի դիվանապետ Խաչիկ Դեդեյանը և Հայ երիտասարդաց ընկերակցության (ՀԵԸ) մամուլի և տեղեկատվական հարցերի պատասխանատու, լիբանանահայ հրապարակագիր Ահարոն Շխրտմյանը:

Scroll Up