Իրանահայ բարերար ընտանիքի միջոցներով կբարեկարգվի Մատաղիս-Թալիշ ճանապարհահատվածը

Իրանահայ բարերար ընտանիքի միջոցներով կբարեկարգվի Մատաղիս-Թալիշ ճանապարհահատվածը, տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Ճանապարհի մի հատվածի կառուցման համար իրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյանները կնվիրաբերեն 1 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար:

Նոյեմբերին տեղի ունենալիք դրամահավաքին ընդառաջ, Համահայկական հիմնադրամն արդեն բարերար ընտանիքից ստացել է խոշոր նվիրատվության հերթական խոստումը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ իրանահայ բարերարներ ամուսինները որոշումը կայացրել են վերջերս Արցախ կատարած այցի ընթացքում՝ տեսնելով Մատաղիս-Թալիշ ճանապարհի անմխիթար վիճակը:

Նշենք, որ սա նրանց առաջին նվիրատվությունը չէ:

Scroll Up