Ստամբուլահայ ճանաչված տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կժամանի Հայաստան

«Հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հավելենք, որ Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967թ. Ստամբուլում: 1986թ. ավարտել է Գալաթասարայի վարժարանը, որից հետո ուսումը շարունակել է Անգլիայի «Յորք» համալսարանի տնտեսագիտության բաժնում: Գիտական աստիճան ստացել է Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում, որտեղ և դասավանդել է 1992-1993 թվականներին: Սկսյալ 1993-ից դասավանդում է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտում:
2015 թվականին «RePEc» տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած աշխարհի ամենանշանավոր տնտեսագետներին վերաբերող վարկանիշայի աղյուսակում Տարոն Աջեմօղլուն զբաղեցրել է առաջին տեղը: