Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է. Արմեն Սարգսյան

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.

Սիրելի հայրենակիցներ,

Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին:

Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին:

Scroll Up