Պետերբուրգում հոսպիտալացվել է Շառլ Ազնավուրը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/04/22975.jpg)
Պետերբուրգում հոսպիտալացվել է լեգենդար հայազգի շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ntv.ru-ն: 93-ամյա շանսոնյեն իրեն վատ է զգացել փորձի ժամանակ, փրոմոութերները շտապօգնություն են կանչել:
Արդյունքում «Октябрьский» մեծ համերգային դահլիճում այսօր պլանավորված համերգը չեղյալ է հայտարարվել սկսվելուց մեկ ժամ առաջ: Ներկայումս, ըստ լրատվամիջոցի, բժիշկները հետազոտում են Ազնավուրին: