Տեղի կունենա սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Ապրիլի 13-ին, ժամը՝ 15:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Կներկայացվեն սիրիահայերի տնտեսական ինտեգրման և նրանց բիզնեսի կայացմանն ուղղված ծրագրերի, նրանց բուժօգնության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների և  հետագա անելիքների, ինչպես նաև սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր:

Scroll Up