Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-Եվրամիություն համաձայնագիրը

Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին կողմ քվեարկեց 95 պատգամավոր:
Հավելենք, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: