Կեմերովոյի հայկական համայնքի ղեկավարը պատմում է՝ ինչպես է հայ մարզիկը փրկել մարդկանց

Քաղաքը փոքր է, գրեթե բոլոր բնակիչները գիտեն միմյանց, և յուրաքանչյուրը պատահածը որպես անձնական ողբերգություն է ընդունում։ Մարդիկ չեն կարողանում քնել, նրանք սարսափած են, վշտացած։
Կեմերովոյի հայկական համայնքի ղեկավար Արգիշտի Սիմոնյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե ինչպիսի իրավիճակ է քաղաքում, և ինչպես է համայնքը վերաբերվում ողբերգությանը։
«Մեծ դժբախտություն է պատահել, երեխաներ են մահացել։ Դուք գիտեք, թե ինչպես է հայ ժողովուրդն արձագանքում նման բաներին։ Քաղաքը փոքր է, գրեթե բոլորը ճանաչում են միմյանց, և յուրաքանչյուրը պատահածը որպես անձնական ողբերգություն է ընդունում։ Մենք բոլորս անհանգստանում ենք, գրեթե չենք քնում։ Դա շոկ է բոլորիս համար։ Այն ի՞նչ պատահեց։ Չգիտենք` ինչ ասենք», — ասում է համայքի ղեկավարը։
Նա նաև հաղորդել է, որ տեղի հայերից մեկը` մարզիկ Արսեն Խաչատրյանը, հրդեհի ժամանակ ընտանիքի հետ եղել է առևտրի կենտրոնում։ Նա կարողացել է ժամանակին դուրս բերել ընտանիքը, ինչպես նաև օգնել շատ մարդկանց դուրս գալ այրվող շենքից։
Հիշեցնենք, որ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկել էր մարտի 25-ին։ Վերջին տվյալներով` զոհվածների թիվը 64 է, որոնցից շատերը երեխաներ են։ Կեմերովոյի մարզի իշխանություններն ու իրավապահ մարմինները ստուգում են 78 մահացածի մասին տվյալները։