Հրավիրում ենք մասնակցելու համահայկական երիտասարդական հավաքին

ՀՀ սփյուռքի նախարարությունը և Մայր Աթոռ Ս. Էջմիածինը պետական այլ կառույցների հետ համատեղ հուլիսի 6-8-ը նախատեսում են իրականացնել Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100 և Երևանի հիմնադրման 2800 ամյակներին նվիրված համահայկական երիտասարդական հավաք:
Համաժողովը կունենա առավելապես գործնական բնույթ։ Կկազմակերպվեն հանդիպումներ և քննարկումներ պետական, հասարակական և մշակութային հայտնի գործիչների և հոգևորականների հետ:
Համաժողովին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի այն երիտասարդները, ովքեր ուսանողներ են, երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ակտիվիստներ:
Հայաստանում մասնակիցների կեցության, սննդի և տեղափոխման ծախսերն իրականացնում են կազմակերպիչները:
Դարձե՛ք համահայկական այս նախաձեռնության մասնակիցը, եկե՛ք Հայրենիք հոբելյանական այս փառահեղ տարում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060500830 հեռախոսահամարով կամ ուղարկել Ձեր հարցումը panarmenianyouthparliament@gmail.com հասցեին: