Հայ գրականությունը ներկայացվել է բելգիական փառատոնում

Մարտի 10-ին  «Նարեկ» մշակութային միությունը մասնակցել է Կորտրիյկ քաղաքում կայացած «Մեմենտո» խոսքի ամենամյա փառատոնին, որի շրջանակներում կազմակերպվում են Բելգիայում հրատարակված գրքերի շնորհանդեսներ,  գրական երեկոներ,  ներկայացվում են համաշխարհային ճանաչում ունեցող գրողների և բանաստեղծների ստեղծագործությունները։ Այս մասին  «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է միության նախագահ Արտակ Ժամհարյանը:
Առաջին անգամ ամենամյա փառատոնում ներկայացվել է նաև հայ գրականությունը. «Նարեկ»  հայկական դպրոցի սաները ներկայացրել են Վահան  Տերյանի, Եղիշե Չարենցի , Սիլվա Կապուտիկյանի, Հովհաննես Թումանյանի, Վիլյամ Սարոյանի և  այլ մեծերի ստեղծագործությունները։ Փառատոնի շրջանակներում մշակութային միությունը կազմակերպել է նաև հայ գրականությանը նվիրված գրական երեկո։
Scroll Up