Մեծն Սարոյանին նվիրված միջոցառում Եկատերինբուրգում

Մարտի 11-ին Եկատերինբուրգի հայկական կիրակնօրյա դպրոցում կազմակերպվել է գրական ցերեկույթ` «Վ.Սարոյան. մարդ, հայրենասեր, բարի հսկա» խորագրով` նվիրված Վ. Սարոյանի ծննդյան 110-ամյակին: Մասնակցում էին դպրոցի ավագ և միջին խմբի սաները, որոնց թվում կային նաև ռուսներ: Ներածական խոսքով հանդես եկավ հայոց լեզվի և գրա­կանության ուսուցչուհի Նաիրա Թորոսյանը, ապա աշակերտները, մեկը մյուսին շարունա­կե­լով, ներկայացրին Հանճարեղ Հայի կյանքն ու գրական գործունեությունը։ Հնչեցին Վ.Սա­րո­յանի իմաստուն խոսքերը հայի, հայության և Հայաստանի մասին: Ուշագրավ էր հատկապես միջոցառման «Տեսիլք-հանդիպում» բաժինը, որը թա­տե­րականացված երկխոսություն-ծա­նո­թություն էր Մեծն արձակագրի հետ: Վ.Սարոյանի դերում հաջողությամբ հանդես եկավ Գ. Հովհաննիսյանը։ Միջոցառման ժամանակ աշակերտները ներկայացրին մեծերի խոսքերը Սարոյանի մասին, ինչպես նաև բեմադրեցին փոքրիկ դրվագ «Վեսլի Ջեքսոնի արկածները» վեպից:  Ուսուցիչներ Նաիրա Թորոսյանի և Անահիտ Կարապետյանի մասնակցությամբ ըն­թերցվեց հանրահայտ «Հայ մուկը» պատմվածքը:  Ցերեկույթն ավարտվեց «Քո կյանքի ժա­մերը» ստեղծագործությունից որպես պատգամ հնչող հետևյալ խոսքերով, որոնք մշտա­պես արդիական են: «Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չա­վե­լաց­նես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը»:

Ցերեկույթն անցավ ջերմ ու մտերմիկ գրական մթնոլորտում: Ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Գնահատանքի խոսքով հանդես եկան ծնողները և դպրոցի վաստակաշատ տնօրեն տիկին Աիդա Մաթևոսյանը: Գրական ցերեկույթների մեկնարկ տրված է:

 

 

Scroll Up