Մայրենիի տոնը` Տարտուի «Մաշտոց» կիրակնօրյա դպրոցում

Փետրվարի 18-ին Էստոնիայի Տարտու քաղաքի «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցում նշել է Մայրենիի տոնը: Այս մասին «Հայերն այսօր» -ին տեղեկացնում է  դպրոցի տնօրեն Ջաննա  Շահբազյանը:

  Դպրոցի «Տայքն» խմբի կրտսեր սաները արտասանել են պատկերազարդ «Այբուբենը», նոր երգեր երգել՝ Ռուզաննա Համբարձումյանի ուսուցմամբ,

ապա պարուսուց Գոհար Հովակիմյանի ուսուցմամբ բանաստեղծություններ արտասանել և ժողովրդական պարեր պարել: «Տայք» խումբը նույնպես հանդես է եկել  նոր պարերով:  Իսկ Ջաննա Շահբազյանի նախաձեռնությամբ բոլոր ներկաների միջև վիկտորինաներ են անցկացվել:

Միջոցառումն ավելի երաժշտական և հետաքրքրաշարժ է դարձել  ձայնային օպերատոր Արմեն Շահբազյանի շնորհիվ: Միջոցառման ընթացքում Վաչագան Խաչատրյանի միջոցով երեխաները ծանոթացել են հայ արքաների պատմությանը, ծավալած գործունեությանը, ինչպես նաև  հայկական նախշազարդերով թագեր պատրաստել:

 

 

Scroll Up