Երկու հայ Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը երկու հայի Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի դատավորներ է նշանակել:
Ինչպես նշվում է նահանգապետի կայքում՝ Գլենդելից 46-ամյա Արմենուհի Հաշվանյանը եւ Լոս Անջելեսից 43-ամյա Մայքլ Ամերյանը նշանակվել են Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավորներ:
Հաշվանյանը 2005 թվականից Լոս Անջելեսի շրջանում շրջանային դատախազի տեղակալ է եղել: Ամերյանը 2003-ից Լոս Անջելեսի դատախազությունում զբաղեցրել է քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնը: