Հայազգի պրոդյուսերի ֆիլմը «Սեզարում» առաջադրվել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի պրոդյուսեր Ալեքսիս Դուլգերյանը«Փոքրիկ ֆերմերը» (Petit Paysan) ֆիլմի համար նոմինացվել է Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմում միայնակ ֆերմերն անում է ամեն ինչ՝ իր կովերին համաճարակից փրկելու համար: Ֆիլմի ռեժիսորն է Հուբերտ Շարուելը:
Կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիայի նախագահ Ալեն Թերզյանը ներկայացրել է նաև մրցանակաբաշխության մյուս անվանակարգերում առաջադրվածների ցանկը: Իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուզը կստանա պատվո մրցանակ ակադեմիայի կողմից:
43-րդ «Սեզար» կինոմրցանակաբաշխությունը կկայանա մարտի 2-ին Փարիզում. գրում է panarmenian.net-ը: