Դուք հերոս եք. Փարիզի քաղաքապետը մեդալ է շնորհել Կարո Փայլանին. տեսանյութ

Հունվարի 30-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին, որի պատվո հյուրն է եղել Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փայլանին հանձնելով իր և Փարիզի քաղաքային խորհրդի կողմից շնորհված մեդալը, ասաց, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն աչքի է ընկնում իր քաջությամբ, որ նրա կյանքն ամեն օր վտանգվում է, նա հերոս է` ժողովրդավարության, մարդկանց իրավունքների համար պայքարի հերոս, և մեդալը, որ շնորհվում է, հավաստիքն է այն բանի, որ Ֆրանսիան պատգամավորի կողքին է այդ պայքարում:

Մեդալի շնորհման ընթացքում քաղաքապետ Անն Իդալգոյի և Կարո Փայլանի կողքին է եղել ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, գրում է yerkir.am-ը:

Scroll Up