Փարիզի փոխքաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/01/փարիզ.jpeg)
Երևան ժամանած Փարիզի քաղաքապետի տեղակալ Պոլին Վերոնը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։