Անհայտ բարերարը մոտ $3 մլն-ի հողատարածք է նվիրել ԱՄՆ Սան Դիեգոյի հայկական եկեղեցուն

ԱՄՆ Սան Դիեգոյի Սուրբ Հովհաննես Կարապետ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Բագրատ ծայրագույն վարդապետ Պերջեքյանը, եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը և նոր եկեղեցու կառուցման հիմնադրամի հանձնախումբը տեղեկացնում է, որ անանուն նվիրատուն որոշել է նոր կառուցվող եկեղեցու համալիրին կից գտնվող 4 արտավար հողատարածքը նվիրել եկեղեցուն:
Նվիրատուն ցանկություն է հայտնել, որ մոտ 2,9 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այդ հողատարածքում տարեցների խնամակալության համալիր կառուցվի, իսկ բոլոր եկամուտները տրամադրվեն նոր կառուցվող եկեղեցական համալիրին,- «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, գրում է Asbarez պարբերականը:
Սան Դիեգոյի Ս Հովհաննես Կարապետ եկեղեցական նոր համալիրը կառուցվելու է փուլերով, իսկ ավարտին կունենա նոր եկեղեցի, հանրային միջոցառումների սրահ, երիտասարդական կենտրոն, մարզակասրահ, գրադարան, լսարաններ, դաշտահանդեսների սրահ և ընդարձակ ավտոկայանատեղի: