Էդուարդ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչը Եգիպտոսում
Էդուարդ Րաֆֆի Մանուկ Մանուկյանը նշանակվել է ՀԶՀ-ի պաշտոնական ներկայացուցիչը Եգիպտոսում։ Մանուկյանը գործունեություն է ծավալում դեղագործական ոլորտում, նրա ղեկավարած կազմակերպությունը համագործակցում է դեպի ԱՊՀ երկրներ արտահանումներ իրականացնող եգիպտական ձեռնարկությունների հետ։
«Լինելով հայ-եգիպտական բիզնես խորհրդի ղեկավար և ունենալով Եգիպտոսի գործարար միության, Առևտրաարդյունաբերական պալատի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությունը (ՀԱԳՄ), նպատակ ունեմ նոր տնտեսական կապեր հաստատելու՝ Հայաստան ներդրումներ գրավելու, երկու երկրների միջև զբոսաշրջությունը խթանելու, ուղիղ ավիաթռիչքների հարցը կարգավորելու համար»,- նշել է Եգիպտոսում ՀԶՀ նորանշանակ պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Րաֆֆի Մանուկ Մանուկյանը։ Նա նպատակ ունի նաև Հայաստանում խրախուսելու բժշկական տուրիզմը։ Նորանշանակ ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել օգտագործելու իր կապերը, դեղագործական, ապահովագրական և այլ ոլորտներում 35 տարվա փորձը։