2018 թվականի եկեղեցական տոները․ Սուրբ Սարգիս Զօրավարի տոնը այս տարի հունուարի 27-ին է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այս տարի Ս. Սարգիս Զորավարի տոնը հունվարի 27-ին է, Մեծ Պահքի սկիզբը` փետրվարի 12-ին: Միջինքը` մարտի 7-ին: Ծաղկազարդը` մարտի 25-ին: Սուրբ Հարության տոնը` ապրիլի 1-ին:
Տաղավար տոներից Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը, նշվելու է հուլիսի 8-ին, Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք)` օգոստոսի 12-ին, Խաչվերացը` սեպտեմբերի 16-ին: