Աշխարհում առաջին քրիստոնյա պետության խորհրդանիշներն ու լեգենդները. BBC-ն՝ Հայաստանի մասին

«Հարավային Կովկասում գտնվող Հայաստանը դեռևս 4-րդ դարում՝ 301թվականին, քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն։ Հայ առաքելական եկեղեցին ամենահին քրիստոնեական եկեղեցիներից է և տարբերվում է թե բյուզանդական ուղղափառ և թե Հռոմի կաթոլիկ եկեղեցիներից:
Սուրբ Ծնունդն այստեղ նշում են հունվարի 6-ին»,-այս մասին գրում է «BBC» լրատվական գործակալությունը «Աշխարհում առաջին քրիստոնյա պետության խորհրդանիշներն ու լեգենդները» վերնագրով հոդվածում:
Հրապարակման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից է Գառնիի պատմամշակութային համալիրը, որտեղ տարվա ընթացքում 136 հազար զբոսաշրջիկ է այցելում։
«Մայրաքաղաք Երևանից արևմուտք գտնվում է Վաղարշապատը՝ երկրի կարևորագույն մշակութային և կրոնական կենտրոններից մեկը, նրա հոգևոր կապիտալը: Սուրբ Գայանե Վանքը կառուցվել է 630 թվականին և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշված է հոդվածում։
Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաև խաչքարերին՝ նշվելով, որ Հայաստանում խաչքարերը համարվում են հոգու փրկության սիմվոլ։
«Հայաստանի տարածքում մի քանի հազար խաչքարեր կան, յուրաքանչյուրը իր անզուգական զարդերով։ Խաչքարեր սկսել են կառուցել 9-րդ դարից սկսած, հաճախ հեթանոսական տաճարների տեղում, որպես նոր հավատի նշան: Այսօր խաչքարերի ստեղծման արվեստը («Խաչքարերի սիմվոլիկան և վարպետությունը, հայկական քարի խաչերը») ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Ժամանակակից Հայաստանի տարածքում ամենամեծ ինչպես նաև ամենախոշորագույնն աշխարհում խաչքարերի գերեզմանատունը գտնվում է հինավուրց Նորատուս գյուղում, այնտեղ ավելի քան 800 խաչքար կա: Տեղի խաչքարի մեծ մասը XIII-XVII դարերի են, իսկ ամենահինը՝ V դարի է։
Աղբյուրը նշում է, որ Սյունիքի մարզում ծովի մակարդակից 1770 մ բարձրության վրա գտնվող Քարունջ հնագույն մագաղաթ համալիրը կարելի է համեմատել Սթոունհենջի հետ:
Որոշ գիտնականներ կարծում են, որ համալիրը ամենահին աստղադիտարանն է աշխարհում, բայց դրա համար չկա ապացույց: Ամենայն հավանականությամբ, տարբեր ժամանակաշրջաններում այն տարբեր կերպ է օգտագործվել»: