ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ստամբուլահայ գործարարների
Դեկտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ստամբուլահայ գործարարներ Մելքոն Կարագյոզին, Տիգրան Գյուզմելգիլին, Էֆրիմ Բաղին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց նրանց ակտիվ մասնակցությունը Ստամբուլի հայ համայնքի կյանքին: «Ողջունելի է, որ հայերը կարողանում են հաջողությունների հասնել, ձեռքբերումներ ունենալ աշխարհի տարբեր երկրներում՝ բարձր պահելով Հայաստանի անունը, սակայն առավել ուրախալի է, երբ հայերը կարողանում են ճանաչելի, հայտնի դառնալ նաև Թուրքիայում»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գործարարները ներկայացրին տեղի հայ համայքնի առօրյան, ցանկություն հայտնեցին հաճախ այցելել Հայաստան: