Թո՛ղ 2018-ը դառնա Երկիր–մոլորակի խաղաղության խորհրդանիշ-տարի
Հարգելի՛ հայրենակիցներ,
սրտանց շնորհավորում ենք բոլորիդ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով, մաղթում, որ 2018 թվականը համայն աշխարհի հայության կյանքում նշանավորվի ազգանպաստ նոր ծրագրերի իրականացմամբ՝ մեր միակ ու անկրկնելի Հայրենիքի զորացման կարևորագույն գործում:
Թո՛ղ 2018-ը դառնա Երկիր–մոլորակի խաղաղության խորհրդանիշ-տարի, թո՛ղ բոլոր ընտանիքներում տիրի սերն ու համերաշխությունը, թո՛ղ անսասան մնան մեր երկրի սահմանները, թո՛ղ Արցախ աշխարհի հաղթական կամարների ներքո միայն բարի լուրեր թևածեն, և մեր Ազգային բանակը՝ մեր ամրոցը, անցնի միայն փառքի ճանապարհով:
Առողջությու՛ն, խաղաղություն, հավատքով զորացած և բարեկեցիկ կյանք ենք մաղթում ողջ աշխարհի հայությանը:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Սիրով՝ «Հայերն այսօր»