Հրանտ Մելքումյանը միանձնյա առաջատարն է «Sitges» միջազգային մրցաշարում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է հաջող ելույթները «Sitges» միջազգային մրցաշարում:

«Sitges» միջազգային մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Այս տուրում Մելքումյանի մրցակիցը Արգենտինայի ներկայացուցիչ Ֆերնանդո Պերալտան էր, ում հայ գրոսմայստերը հաղթել է սպիտակ խաղաքարերով:

Այսօրվա դրությամբ 4 հնարավորից հավաքելով 4 միավոր՝ Մելքումյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

4-րդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում են 43 երկրի 126 շախմատիստ, այդ թվում՝ 26 գրոսմայստեր:

 

 

Scroll Up