Հայկական մշակութային օրերը ՌԴ Օմսկ քաղաքում

Նոյեմբերի 25–ին ՌԴ Օմսկ քաղաքի Կամերային և երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ Հայկական դասական և ժամանակակից երաժշտության V-րդ փառատոն` «Հայկական մշակութային օրերը Օմսկում» խորագրով, որը նվիրվեց «Լույս» հայկական համայնքի հիմնադրման 25-ամյակին:
Բացումը սկսվեց շարականով, որին հաջոդեց Կոմիտասի «Ազգային օրհներգ»-ը՝ «Լույս» անսամբլի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար Գայանե Հակոբյան):
Հոգևոր երգերին հաջորդեց մանկական երգերը Մ. Յորգանցի ստեղծագործություններից, Ռ.Պետրոսյանի «Ֆուգան»` դաշնամուրի նվագակցությամբ, նաև հայկական հայրենասիրական և ժողովրդական երգեր: Օմսկի երաժշտական և արվեստի դպրոցներից համեգին մասնակցեցին տարբեր կատարողներ: Հնչեց Ա. Մանեվիչի «Վարիացիա հայկական թեմայով», Ա. Բաբաջանյանի «Մեղեդի» ստեղծագործությունները: Ջութակի կատարմամբ հնչեց Է․ Բաղդասարյանի «Նոկտյուրնը»: Երաժշտական ուսումնարանի և Արվեստի ուսումնարանից մասնակցեցին անհատ կատարողներ:
Անհատական կատարվեց Ռ. Ամիրխանյանի, Սայաթ-Նովայի, Ա. Ավագյանի ստեղծագործությունները:
Ներկայացվեց Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետից «Նունեի պարը»: Հնչեց դուդուկ և դհոլ: Համերգի ավարտին հնչեց Էդգար Հովհանիսյանի «Էրեբունի-Երևան» երգը բոլոր մասնակիցների կատարմամբ:
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր: Հնչեցին շնորհավորական խոսքեր Օմսկի տարածաշրջանի փոխնախագահի, Բարեկամության տան տնօրենի և Օմսկի քաղաքապետի կողմից: