Հայկ նահապետից ﬕնչև քառօրյա պատերազﬕ հերոսներ. ընթերցասերների դատին հանձնվեց «Հերոսապատում» գիրքը

Բանաստեղծ, լրագրող, խմբագիր Սամվել Մարգարյանի հայրենասիրական թեմայով գրված «Հերոսապատում» գրքի պոեﬓերն ու բանաստեղծություններն անդրադառնում են Արցախի, Հայոց բանակի, Հայոց դատի նվիրյալներին: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին Հայաստանի գրողների ﬕությունում: «Գրքում զետեղվել են հեղինակի տարբեր տարիների ստեղծագործությունները: Հատկապես ընդգծված են արցախյան պատերազﬕ հերոսամարտի և՛ զոհված, և՛ կենդանի հերոսների մասին գործերը: Կա անդրադարձ Սարդարապատի ճակատամարտին, ապրիլյան քառօրյա պատերազﬕն»,-«Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների ﬕության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա հավելեց, որ պոեզիան ինքնին զինվոր է մարտադաշտում:

Գրականագետ Պետրոս Դեﬕրճյանի խոսքով`Սամվել Մարգարյանն իր տպագրած առաջին գրքից ﬕնչ «Հերոսապատում» ժողովածուն հավատարիմ է ﬓացել այն թեմաներին, որոնք ﬕշտ առկա են եղել իր ստեղծագործություններում: «Դրանք են հայրենիքը, հերոսները, հայոց պատմությունը, քաղաքները, ի վերջո սերը ոչ ﬕայն հայրենիքի, այլև կնոջ, սիրած աղջկա և աշխարհի նկատմամբ»,-ասաց Դեﬕրճյանը: «Ապրելով այս հողի վրա`ﬔնք երբեք չենք մոռանում հանուն հայրենիքի արյուն թափած հերոսներին: Այս ժողովածուում անդրադարձել եմ Հայկ նահապետից ﬕնչև ապրիլյան պատերազﬕ հերոսներին, փորձել դեպքերն ու իրադարձությունները գեղարվեստորեն, բանաստեղծական ներկայացնել: Հնարավոր չեղավ բոլորի մասին ﬕ գրքում գրել, հետևաբար այն շարունակություն կունենա»,-շեշտեց գրքի հեղինակ Սամվել Մարգարյանը:

Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում քաջության բազում էջեր է ունեցել, սակայն իր համար վճռական, ճակատագրական սխրանքներն Ավարայրի, Սարդարապատի հերոսամարտերն են և Արցախի ազատագրումը:

Շնորհանդեսին ներկա էին ինչպես գրողներ, այնպես էլ` Արցախի ազատագրմանը մասնակցած հերոսներ և քառօրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներ:

Սամվել Մարգարյանը ծնվել է 1952 թվականին Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում:

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ «Շիրակ» թերթի խմբագիրն է։ Հրատարակել է բանաստեղծական 21 ժողովածու :Նրա գործերը թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, անգլերեն, ուկրաիներեն։

Հայտնի գրքերն են «Սրբազան լեռնաշխարհ»-ը, «Աշխարհի հուրիներին»-ը, «Մեղրագետ»-ը, «Երազգավորս»-ը:

Scroll Up