ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնրեալի «Հայ կենտրոն»-ում

Նոյեմբերի 16-ի երեկոյան Կանադայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնրեալի «Հայ կենտրոնում», որտեղ կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայկական բանակի արդիականացման ծրագրերը, զինված ուժերում սկիզբ առած բարեփոխումների ընթացքն ու հիմնական ուղղությունները։ Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։