Մեկնարկել է «Թորոս Ռոսլին» հայկական մանրանկարչության կիրառության և տարածման մշակութային ծրագիրը

«Թորոս Ռոսլին» մշակութային ծրագիրը գործարկվել է «Հայոց այբուբեն» հիմնական նախագծի հիմքով: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, մշակութային ծրագրի անվանումը որոշվել է ի պատիվ հայ մեծանուն մանրանկարիչ Թորոս Ռոսլինի, ում ստեղծագործությունների հիմքով (կիլկյան հայկական մանրանկարչության դպրոց), հարյուրավոր սերունդներ կրթվել ու յուրացրել են հայկական մանրանկարչության գունային, ոճային և կոմպոզիցոն մտածողության առանձնահատկությունները:

Ծարգով նախատեսված է.

1)ստեղծել հայոց այբուբենի տառերի մանրանկարչական կոլաժները (գունավորում)

2)ստեղծել հեղինակային աշխատանքներ (ազատ նկարչություն)

3)կատարել հեղինակային վերարատդրություններ (ռեպրոդուկցիա)

4)կազմակերպել միջնադարյան հայական մանրանկարչությանը նվիրված մասնագիտական և հեղինակային ցուցահանդեսներ:

Ծրագրով նախատեսվում են կորպորատիվ մշակույթի զարգացաման ամենատարբեր ու հետաքրքրիր ուղղություններ, ենթածրագրեր: «Թորոս Ռոսլին» մշակութային ծրագրի հոգևոր բաղադրիչները երկուսն են՝ հայոց այբուբենը և միջնադարյան հայկական մանրանկարչությունը, որոնց՝ որպես հայ մշակութային ժառանգության անգնահատելի արժեքների, կիրառությունը նախատեսվում է գեղարվեստական մտածողության, մշակութային համագործակցության և հայ մշակույթի արտահանման նորագույն մոտեցումների հիմքով, ինչով նախապայմաններ են ստեղծվելու նաև արվեստի և մշակույթի մի շարք բնագավառների զարգացման համար (գեղանկարչություն, մանրանկարչություն, գրքային մանրանկարչություն, դիզայն, մանրանկարաչական բատիկա, մշակութային կորպորատիվ ծառայությունների կազմակերպում և այլն):

«Թորոս Ռոսլին» ծրագրի կարևոր առաջնահերթություններից է հայ ուսանող և նորավարտ երիտասարդ նկարիչների ներգրավումը, ստեղծագործական և հեղինակային փորձի զարգացմանն ուղղված առաջադրանքների մշակումը, մշակութային համագործակցության մոդելների գործարկումը գեղարվեստական կրթության բնագավառի ուսումնական հաստատությունների հետ, ինչը նպաստավոր նշանակություն կունենա հայ երիտասարդ նկարչի ինքնադրսևորման, հեղինակային փորձի համար:

«Հայոց այբուբեն» նախագծի աշխատակազմը հայ ուսանող և նորավարտ երիտասարդ նկարիչներին հրավիրում է համագործակցության: Հայտերը կարող եք ուղարկել hayoc.aybuben@gmail.com և armenian-miniature@mail.ru էլ-հասցեներին (երկուսին՝ միաժամանակ)՝ ներառելով Ձեր CV-ն և հեղինակային աշխատանքներից մի քանիսը (առկայության դեպքում ցանկալի է մանրանկարչական)։

«Հայոց այբուբեն» նախագծի ղեկավար՝ Տաթև Սուքիասյան, «Թորոս Ռոսլին» մշակութային ծրագրի համակարգող՝ Լուսինե Սարգսյան:

Scroll Up