«Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնությամբ Արցախում բացվել է Արմենակ Ուրֆանյանի անունը կրող դպրոց
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/11/դպրոց.jpg)
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային շրջայց է կատարել Քաշաթաղի շրջանի հարավային թևի մի շարք բնակավայրերում՝ մասնակցելով դպրոցական շենքի բացման արարողության, ինչպես նաև՝ ծանոթանալով բնակարանաշինական աշխատանքների ընթացքին:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Ա. Հարությունյանը, նախ, Մուշ համայնքում մասնակցել է նորակառույց դպրոցական շենքի բացման արարողությանը, որտեղ սովորում են նաև հարևան Ալաշկերտ համայնքի երեխաները: «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնությամբ կառուցված դպրոցում, որը կրում է ապրիլյան պատերազմում նահատակված «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը, սովորում է շուրջ 50 աշակերտ: