Հայկոն լքում է Ստամբուլը
Թուրքիայի ամենահայտնի ռոք երգիչներից ստամբուլահայ Հայկո Ջեփքինը մի հեռուստահաղորդման հայտնել է, որ ցանկանում է լքել Ստամբուլը։
Թուրքական CNNturk-ի Frekans հաղորդաշարի ժամանակ հայտնել է, թե սիրում է Ստամբուլը սակայն այլեւս չի ապրելու այնտեղ։ Հայկո Ջեփքինն ասել է, թե արդեն Ստամբուլը դուրս է եկել կառավարումից եւ դարձել է քաոս քաղաք, որտեղ բավական իջել է մարդկանց մակարդակը եւ ավելացել են վախերն ու սթրեսները։ Նա նաեւ նշել է, թե Ստամբուլում ռեկորդային խցանումների պատճառով նույնիսկ հնարավոր չի տեղաշարժվել եւ այնտեղ ապրելու իմաստ այլեւս չկա։
Նշենք, որ Հայկո Ջեփքինը ծնվել է Ստամբուլում, 1978 թվականի մարտի 11-ին։ Ավարտել է Ստամբուլի հայկական Կեդրոնական վարժարանը։ Թուրքիայի ամենահայտնի ռոք երգիչներից մեկն է։