Նոր Ջուղայում կազմակերպվել է Արցախում արտադրված մթերքի, սեղանի ծածկոցների ցուցահանդես-բարեգործական վաճառք

Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթության միության վարչությունն Արցախին զօրակցելու նպատակով կազմակերպող իր աշխատանքների շրջանակներում իրականացրել է Արցախում արտադրված մթերքի, մասնավորապես միրգ, չրեղեն, սեղանի ծածկոցների ցուցահանդես-բարեգործական վաճառք Նոր Ջուղայի հայոց ազգային ծերանոցի հետնաբակում:
Նոր Ջուղայի ազգային առաջնորդարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վերջին երկու տարիների ընթացքում սա 4-րդ անգամն է, ինչ Կանանց Գթության միությունը կազմակերպում է Արցախից բերված մթերքի վաճառքը: Վաճառքի նկատմամբ մեծ է եղել հետաքրքրությունը հայ և պարսիկ հայրենակիցների շրջանում: Ամբողջ հասույթը հատկացվելու է է Արցախին զօրակցելու ծրագրերին: