Թուրքիայում լույս է տեսել Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունը
Թուրքիայում «Արաս» հրատարակչատունը թուրքերենով հրատարակել է հայ գրականության հայտնի դեմքերից Գրիգոր Զոհրապի «Կյանքը ինչպես որ է» ժողովածուն։
«Արաս» հրատարակչության կայքում այս մասին տեղեկության մեջ ընթերցողին հիշեցնում են, որ Գրիգոր Զոհրապը ծնվել է Պոլսի Բեշիկթաշ թաղամասում, 1861 թվականին, իսկ հիշյալ ժողովածուն ներկայացրել է ընթերցողին 1911-ին, հայտնում է News.am-ը։
Գրիգոր Զոհրապը իր ժամանակին ստացել էր լավագույն կրթություն, հանդիսացել բավականին լավ իրավաբան, գրող եւ քաղաքական գործիչ։ Օսմանյան Թուրքիայում երիտթուրքերի հեղաշրջումից հետո նա պատգամավոր է դարձել, սակայն դա չօգնեց նրան Ցեղասպանության օրերին։ Նա 225 պոլսահայ մտավորականների թվում էր, որոնց 1915-ի ապրիլի 24-ին ուղարկեցին մահվան ճամփորդության։