Ջոն Մալկովիչը հատվածներ է կարդալու «Մատյան Ողբերգության» պոեմից

Այսօր Երևանում մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը: Բացման համերգին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես է գալու ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը։
Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։
Փառատոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համերգին Ջոն Մալկովիչի կողմից անակնկալ է մատուցվելու՝ հատվածներ է կկարդալու Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմից՝ «Ի խորոց սրտից խոսք ընդ Աստուծոյ»: