ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Հոկտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նրանք ներկայացրին կատարված աշխատանքները, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ամփոփման արդյունքները, ձեռքբերումներն ու բացթողումները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:

Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Սրտաբանության եվրակովկասյան համաժողովի և Մխիթարյան միաբանության 300 և «Բազմավեպ» հանդեսի 175-ամյակներին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը:

Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր: Տրվեցին հանձնարարականներ:

 

 

Scroll Up