Varsity.Փարաջանովն աշխարհի ամենամեծ վիզուալ բանաստեղծներից է

Բրիտանական Varsity թերթը հոկտեմբերի 7-ին հոդված է հրապարակել ԽՍՀՄ ամենագեղեցիկ ֆիլմերի մասին, որտեղ հատուկ տեղ է հատկացված Սերգեյ Փարաջանովի աշխատանքներին.նա համարվում է աշխարհի ամենամեծ վիզուալ բանաստեղծներից մեկը: Այս մասին տեղեկանում ենք www.panarmenian.net կայքից:

«Փարաջանովը ծնվել է խորհրդային Թբիլիսիում, հայկական ընտանիքում: ԽՍՀՄ-ում կինեմատոգրաֆիստի կարիերա սկսելուց առաջ, նա դարձել է քնարական կինոյի հիմնադիրը: Սոցռեալիզմի անտեսումը, ինչպես նաև Փարաջանովի անսովոր կենսակերպը, հանգեցրին նրան, որ ռեժիսորի գրեթե բոլոր աշխատանքներն արգելվեցին ԽՍՀՄ-ում», -ասվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակը խոստովանում է, որ կրկին վերանայել է Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերներն» ու «Նռան գույնը» և վերջինը համարում է ռեժիսորի ամենաազդեցիկ ու վիճահարույց աշխատանքը:

Scroll Up