«Լրագիր»-ը դարձավ 15 տարեկան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/10/11-1.jpg)
Սեպտեմբերի 30-ին «Նուարդ» մշակութային միությունը նշել է Բելգիայում և Բենելյուքսի երկրներում իր տեսակի մեջ եզակի «Լրագիր» ամսաթերթի 15-ամյակը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է «Նուարդ» մշակութային միության լրատվական ծառայությունը, երեկոն բացել և ամսաթերթի անցած ուղու, խնդիրների մասին խոսել է միության նախագահ, ամսաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Մինասյանը՝ նշելով, որ չնայած առկա մարտահրավերներին, առանց վհատվելու շարունակում են իրենց տպագրական աշխատանքները: Գլխավոր խմբագիրը շնորհակալություն է հայտնել նաև ընթերցողներին, ովքեր մինչև այժմ անդավաճան իրենց կողքին են գտնվում:
Ամսաթերթին շնորհավորական խոսքեր էին հղել նաև բազմաթիվ կազմակերպություններ, ընթերցողներ:
Երեկոյին մասնակցում էր և ելույթ ունեցավ «Ինտերնացիոնալ կոմիտեի» համախմբող, Անտվերպեն քաղաքի ավագանու անդամ Գալինա Մատյուշինան:
Հավելենք, որ թերթին շնորհավորելու էին եկել ռուսական, ուկրաինական, բելոռուսական և, իհարկե, հայկական երգի, պարի համույթներ, անհատ կատարողներ, իսկ երիտասարդ գեղանկարիչ Արման Վարդանյանը երեկոյի մասնակիցների համար բացել էր իր ահատական ցուցահանդեսը: