Հայերենը Կիպրոսի պատմության անբաժանելի մասն է
Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների գծով մասնագետներն այցելել են Կիպրոս, որտեղ հանդիպումներ են ունեցել կրթության և մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Կիպրոսի նախարարության ներկայացուցիչները նշել են, որ հայերենն ու կիպրական արաբերենը Կիպրոսի պատմության և մշակույթի անբաժանելի մասն են, գրում է Rusarminfo-ն՝ հղում կատարելով հունական Alithia պարբերականին:
Հայերենը Կիպրոսում ճանաչված է որպես ազգային փոքրամասնության պաշտոնական լեզու:
Ըստ 2011-ի մարդահամարի տվյալների, Կիպրոսում մոտ 4.000 հայ է բնակվում: