Հայաստանի անկախության 26–ամյակին նվիրված միջոցառում Լոնդոնում

Սեպտեմբերի 23–ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26–ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր Միացյալ Թագավորության Հայկական համայնքային խորհուրդը ՄԹ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի հովանու ներքո: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Միջոցառմանը ներկա էին Քենսինգտոն և Չելսի թագավորական շրջանի քաղաքապետը, տեղական իշխանության ներկայացուցիչներ, հայկական համայնքի անդամներ։
Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ով ամփոփեց Հայաստանի՝ անկախության 26 տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու անդրադարձավ ապագայի տեսլականին` կարևորելով Հայաստան–Սփյուռք համագործակցությունը։
Երեկոյի ընթացքում հայրենասիրական, ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկան Հայաստանից հրավիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև լոնդոնաբնակ երգիչ Անդրե Սիմոնյանը։