Նախագահը ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին, որի ընթացքում ռուսական էստրադայի անվանի ներկայացուցիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հայ արտիստների հետ միասին կատարել է 20-րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից: