Տեղի կունենա «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի բացման արարողությունը

Սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի բացման արարողությունը: Փառատոնին կմասնակցեն Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրներից ժամանած երգչախմբեր և մենակատարներ:

Փառատոնի բացմանը ներկա կլինի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Scroll Up