Հայաստան–Սփյուռք համաժողովին ընդառաջ.Համաժողովի առաջնահերթությունը պետք է լինի արդյունքի ապահովումը.Մհեր Սահակյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/09/17861478_1023775611100777_7316819619041629158_n.jpg)
Սեպտեմբերի 18-20-ը կայանալիք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան–Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովին ընդառաջ «Հայերն այսօր»-ը ներկայացնում է Չինաստանի հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանի դիտարկումը:
«Նման հավաքները շատ կարևոր են, քանի որ տարբեր համայնքների ղեկավարները հնարավորություն են ստանում անմիջական կապ հաստատել միմյանց հետ և միասին նոր ծրագրեր իրագործել։ Կարևոր է նաև, որ վեցերորդ համաժողովի արդյունքում մշակվի ընդհանրական ճանապարհային քարտեզ։ Ուստի այս համաժողովի առաջնահերթությունը պետք է լինի կոնկրետ արդյունքի ապահովումը:
Իմ կարծիքով ներկայումս Հայկական աշխարհի թիվ մեկ խնդիրը պետք է լինի Հայաստանի տնտեսության զարգացումը, քանի որ եթե մեզ հաջողվի լուծել այս հարցը, ապա մենք կկարողանանք հաջողությամբ դիմագրավել թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային մարտահրավերներին։ Արդյունքում կամրապնդենք նաև բանակը, որը հնարավոր է միայն հզոր տնտեսության շնորհիվ առաջացած ֆինանսական միջոցների շնորհիվ ու կլուծենք նաև մեր արտաքին քաղաքականության հետ կապված առաջնահերթ հիմնախնդիրները։
Համաժողովից ակնկալիքս հետևյալն է. միասնական գործունեության ծրագրի մշակում, իրական արդյունքների ապահովում, հաղթանակ»։