Սահմանամերձ համայնքների 23 երեխա հանգիստը կանցկացնի Խորվաթիայում

Այս գիշեր նրանք Երևանից մեկնել են Խորվաթիա և այնտեղ կմնան մեկ շաբաթ։
Հրավիրող կազմակերպությունը Խորվաթիայի Կարմիր խաչի Զագրեբի մասնաճյուղն է։ Երեխաների հանգիստը կազմակերպվել է ՀՀ ՊՆ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Խորվաթիայի Ականազերծման կենտրոնի միջև համագործակցության արդյունքում։ Ուղևորության բոլոր ծախսերը հոգացել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի քաղաքապետարանը, իսկ երեխաների օրապահիկն ապահովել ՀՀ ԱԻՆ համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը։ Երեխաներին Խորվաթիայում կուղեկցեն ՀՀ ՊՆ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:
Երեխաները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են, ՀՀ Տավուշի մարզի 18 համայնքներից (Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Բերդ, Սարիգյուղ, Նոյեմբերյան, Դովեր, Բերդավան, Ազատամուտ, Այգեպար, Մովսես, Այգեձոր):