Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդը կհանդիպեն սեպտեմեբերին 

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն կհանդիպի Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի հետ: Այս տեղեկությունը հաստատել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Նախնական տվյալներով՝ այս հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին` Մոսկվայում: Այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ», – ասաց Տեր Վահրամը:

Հանդիպումը նախատեսված է Ռուսաստանի մայրաքաղաքում՝ Համայն Ռուսիո Պատրիարքի միջնորդությամբ:

Scroll Up